Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ընթերցող սարք

Համաշխարհային առաջատար HID Global ընկերության OMNIKEY 1021 մոդելի Smart Card Reader սարքը ավելի փոքրաչափ է և առավել արագագործ։ Այն նախատեսված է սովորական և դյուրակիր  համակարգչների հետ աշխատելու համար։ Սարքը  միանում է համակարգչի USB ինտերֆեյսի մուտքին և չի պահանջում լրացուցիչ ծրագրային ապահովում:

Սարքը նախատեսված է ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտի հետ աշխատելու համար և կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերը թվային ստորագրությամբ ստորագրելու, առցանց էլեկտրոնային ծառայություններից օգտվելու համար:

Սարքին տրվում է 6-ամսյա երաշխիք։

Ընթերցող սարքը ձեռք բերելու համար կարող եք ներկայանալ ԷԿԵՆԳ գրասենյակ` Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ, 10 սենյակ:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

Ֆիզիկական անձ

1. Վճարման անդորրագիր

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ (վճարողն անձամբ պետք է ներկայանա)

Իրավաբանական անձ

1. Վճարման անդորրագիր

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ

3. Լիազորագիր, եթե ներկայացող անձը չի հանդիսանում ընկերության տնօրենը:

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00: