Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություն
Էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է․
- Ձեռք բերել նույնականացման քարտ տարածքային անձնագրային տեսչությունից (PIN և PUK ծածկագրերով)
- Ձեռք բերել նույնականացման քարտ ընթերցող սարք
- www.ekeng.am կայքից տեղադրել անհրաժեշտ ծրագրերը
- Ակտիվացնել նույնականացման քարտի PIN և PUK կոդերը
- Կատարել տարեկան սպասարկման վճարը
- Գրանցվել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի Անձնական էջում
- Կիրառել էլ. թվային ստորագրությունը ՊԵԿ և մի շարք այլ էլեկտրոնային համակարգերում
Էլ․ թվային ստորագրության ARX Cosign ծառայություն
Ծառայությունը տրամադրվում է բացառապես օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կարող են դիմել ԷԿԵՆԳ ընկերություն՝ cosign@ekeng.am էլ. փոստին ներկայացնելով իրենց փաստաթղթերը:
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ:
Անհրաժեշտ փաստաթղթեր`
- Կացության քարտ
- Հանրային ծառայության համարանիշի տեղեկանք
- Վճարման անդորրագիր