Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

 

Ստորագրել Excel փաստաթուղթը անտեսանելի

(առանց գրաֆիկական պատկերի)

էլեկտրոնային թվային ստորագրությամբ

 

Տես նաև տեսաուղեցույցը

Այս մեթոդով ստորագրված փաստաթուղթը չի պարունակելու ստորագրողի գրաֆիկական ստորագրության պատկերը, այնուամենայնիվ, համարվելու է պատշաճ ստորագրված փաստաթուղթ:

Ստորագրելու համար անհրաժեշտ է ունենալ.

  1. Նույնականացման քարտ
  2. Ակտիվ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր (ինչպես ակտիվացնել)
  3. Նույնականացման քարտ կարդացող սարք (ինչպես ձեռք բերել)
  4. Microsoft Excel և CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)

Գործողությունների կրճատ նկարագրություն.

  • Microsoft Excel - File->Info->Protect Document->Add a Digital Signature
  • CryptoCard MonitorEnter PIN->OK

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

Նախքան ստորագրելը
Եթե Ձեր համակարգչում տեղադրված չէ CryptoCard Monitor ծրագիրը, ապա տեղադրեք այն: Ծրագրերի տեղադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցում։


Եթե Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրն ակտիվ չէ, ապա պետք է այն ակտիվացնել: Ակտիվացման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցում։

Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը քարտ կարդացող սարքի մեջ և սպասեք մինչ Ձեր հավաստագրերի տեղադրման մասին հայտարարությունը կհայտնվի էկրանի ներքևի աջ անկյունում:

Քայլ 1.  Սեղմել File կոճակը։

Քայլ 2.  Սեղմել Info կոճակը։

Քայլ 3.  Սեղմել Protect Document կոճակը։

Քայլ 4.  Սեղմել Add a Digital Signature կոճակը։

Եթե փաստաթուղթը պահպանված չէ, ապա մինչ հաջորդ քայլին անցնելը Excel խմբագիրը կառաջարկի պահպանել փաստաթուղթը:

Քայլ 5.  Սեղմել Sign կոճակը։

Քայլ 6.  Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության PIN կոդը կարմիր դաշտում։

Վերջին քայլ.  Սեղմեք OK կոճակը.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստորագրված ֆայլի խմբագրման ցանկացած փորձ կհեռացնի էլեկտրոնային թվային ստորագրությունը, և անհրաժեշտ կլինի այն ստորագրել նորից:
Եթե չեք հիշում Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության PIN կոդը, ապա այն պետք է վերականգնել Ոստիկանության կողմից Ձեզ տրված PUK կոդի միջոցով, եթե չունեք PUK կոդը, ապա պետք է դիմել Ոստիկանություն նոր նույնականացման քարտ ստանալու համար:
PIN կոդի վերականգնման և փոփոխման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

 

⬅ Վերադառնալ