Օտարերկրյա քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության տրամադրում
1 ՀԾՀ-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ (Հանրային ծառայությունների համարանիշ)
ԿԱՐԵՎՈՐ՝
ՀԾՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հետևյալ կայքերում՝
- https://self-portal.taxservice.am
- https://file-online.taxservice.am
- https://e-request.am/hy
- փաստաթղթերի ստորագրման ժամանակ (word, excel, pdf)
- օտարերկրյա քաղաքացին նախապես անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկում է ներքոնշյալ գործիքով
- Վճարում կատարելու համար` https://www.ekeng.am/hy/sec_sub/e_sign_app
- ԷԿԵՆԳ-ի աշխատակցի հրավերով (առավելագույնը 2 օրերի ընթացքում) ներկայանում է ԷԿԵՆԳ-ի գրասենյակ (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ)՝ նույնականացման գործընթաց անցնելու համար
Նույնականացումից հետո հայտատուի անձնական էլեկտրոնային փոստին ԷԿԵՆԳ-ը ուղարկում է էլեկտրոնային ստորագրության
- ARX Cosign ծրագրի հղումը
- էլ․ ստորագրության հավաստագիրը
- Օգտանուն և մեկնարկային Գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)։
Եթե օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չի, ՀԾՀ-ի հիման վրա ԷՍ չի տրամադրվում
ՀԾՀ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (https://migration.e-gov.am/hy/)
Ուղեցույց «Եկամուտների հայտարարագրի (https://self-portal.taxservice.am) ստորագրում ՀԾՀ-ի հիման տրամադրված էՍ-ի կիրառմամբ» ( Ներբեռնել pdf )
ARX-Cosign ԷՍ-ի ծրագիրը և կիրառման ուղեցույցը. https://ekeng.am/hy/sec_sub/necessary_programs