Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

 

Ստորագրել Word փաստաթուղթը տեսանելի (գրաֆիկական) 

էլեկտրոնային թվային ստորագրությամբ

 

Տես նաև տեսաուղեցույցը

 

Այս մեթոդով ստորագրված փաստաթուղթը կարող է պարունակել ստորագրողի գրաֆիկական ստորագրության պատկերը, կպատկերի ստորագրողի անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը:

 

Ստորագրելու համար անհրաժեշտ է ունենալ.

 

Գործողությունների կրճատ նկարագրություն.

  • Microsoft Word - Insert->Signature Line->Sign (right click menu)->Sign
  • CryptoCard Monitor – Enter PIN->OK

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

 

Նախքան ստորագրելը
Եթե Ձեր համակարգչում տեղադրված չէ CryptoCard Monitor ծրագիրը, ապա տեղադրեք այն:
Ծրագրերի տեղադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Եթե Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրն ակտիվ չէ, ապա պետք է այն ակտիվացնել:
Ակտիվացման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը քարտ կարդացող սարքի մեջ և սպասեք մինչ Ձեր հավաստագրերի տեղադրման մասին հայտարարությունը կհայտնվի էկրանի ներքևի աջ անկյունում:

Քայլ 1.  Սեղմել Insert կոճակը:

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլ 2.  Կուրսորը տեղադրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ավելացնել գրաֆիկական էլեկտրոնային թվային ստորագրություն և սեղմել  Signature line  կոճակը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլ 3.  Սեղմել  OK կոճակը (անհրաժեշտության դեպքում լրացնել դաշտերը, սակայն դա պարտադիր չէ):

Ուշադրություն
Եթե փաստաթուղթը պահանջում է մեկից ավելի ստորագրություն,
ապա 2-րդ և 3-րդ քայլերը պետք է կրկնել:

 

Քայլ 4.  Մկնիկի աջ կոճակով սեղմել հայտնված ստորագրության ուղղանկյան վրա և այնուհետև սեղմել Sign:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլ 5.  Հայտնված պատուհանը հնարավորություն է ընձեռնում ընտրելու գրաֆիկական ստորագրության երկու տարբերակ՝

 ա) լրացնելով ստորագրողի անուն ազգանունը և սեղմելով Sign կոճակը.

 


 

  

կամ

 

 

բ) սեղմելով Select Image... հղումը ընտրել ստորագրողի ստորագրության գրաֆիկական պատկեր (սկանավորված, կամ պատրաստված գրաֆիկական որևէ խմբագրով) և սեղմելով Sign կոճակը.

  

 

Քայլ 6.  Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության PIN կոդը կարմիր դաշտում:

 


 

Վերջին քայլ.  Սեղմեք OK կոճակը.

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուշադրություն
Ստորագրված ֆայլի խմբագրման ցանկացած փորձ կհեռացնի էլեկտրոնային թվային ստորագրությունը, և անհրաժեշտ կլինի այն ստորագրել նորից:

Եթե չեք հիշում Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության PIN կոդը, ապա այն պետք է վերականգնել Ոստիկանության կողմից Ձեզ տրված PUK կոդի միջոցով, եթե չունեք PUK կոդը, ապա պետք է դիմել Ոստիկանություն՝ նոր նույնականացման քարտ ստանալու համար:
PIN կոդի վերականգնման և փոփոխման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Կախված գրաֆիկական ստորագրության ընտրված տարբերակից (տեքստ կամ պատկեր)` վերջնական ստորագրությունը կունենա հետևյալ տեսքը.

  կամ   

      

⬅ Վերադառնալ