Ինչպես ապաբլոկավորել նույնականացման քարտի PIN կոդը
Տես նաև տեսաուղեցույցը
Ապաբլոկավորելու համար անհրաժեշտ են.
- Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
- Նույնականացման քարտ ընթերցող սարք (ինչպես ձեռք բերել)
- CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)
Գործողությունների մանրամասն նկարագրություն.
Քայլ 1. Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:
Քայլ 2. Տեղադրեք Ձեր նույնականացման քարտն ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանը ակտիվանա (կլորակները պետք է պտտվեն սկզբում դեղին գույնի , ապա՝ կարմիր )։
Քայլ 3. Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում:
Քայլ 4. Ընտրեք ARMID (AuthPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր նույնականացման հավաստագրին:
Քայլ 5. Սեղմեք Unblock կոճակը:
Քայլ 6. Սեղմեք Yes կոճակը:
Քայլ 7. PUK դաշտում մուտքագրեք Ձեր PUK կոդը:
Քայլ 8. New PIN դաշտում մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը։ PIN-ը պետք է բաղկացած լինի առնվազն 4 նիշից։
Քայլ 9. Կրկին մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը confirm դաշտում:
Քայլ 10. Սեղմեք ОК կոճակը:
Քայլ 11. Սեղմեք OK կոճակը:
Քայլ 12. Ընտրեք ARMID (SignPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրին:
Քայլ 13. Սեղմեք Unblock կոճակը:
Քայլ 14. Սեղմեք Yes կոճակը: