Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

 

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակ

 

 «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը անձի նույնականացման գործիքների հավաքակազմ է, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։

Էլեկտրոնային ծառայություն մատուցողները իրենց «հաճախորդներին» նույնականացնելու նպատակով ինտեգրվում են միասնական հարթակին և հարթակը վերադարձնում է հաջող նույնականացումն անցած «հաճախորդի» հանրային ծառայությունների համարանիշը, որը ծառայում է որպես անձի հիմնական նույնականացուցիչ:

Քաղաքացիների համար՝

Ծառայությունների մատուցման էջերում «Մուտք» կոճակը սեղմելով՝ Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգ՝ nid.e-gov.am, որտեղ հնարավորություն ունեք ընտրելու նույնականացման հետևյալ եղանակներից որևէ մեկը՝

  •  Նույնականացման քարտով մուտք

Այս տարբերակի դեպքում անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card), որը ստացել եք 2023 թվականի փետրվարի 15-ից առաջ, ինչպես  նաև քարտ կարդացող սարք։ 

  • Բջջային նույնականացման քարտով մուտք

Բջջային հեռախոսակապի օպերատորից անհրաժեշտ է ձեռք բերել բջջային ID SIM քարտ և ակտիվացնել ծառայությունը։ 

 

  • Սմարթֆոն հավելվածով մուտք(շուտով)

Սմարթֆոնի հավելվածով նույնականացման համար հավելյալ ծրագրերի և սարքավորումների անհրաժեշտություն չկա։ Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար, ինչի վերաբերյալ մենք հավելյալ կտեղեկացնենք։

 

  • Կոնտակտային տվյալների տրամադրմամբ մուտք(ոչ խիստ նույնականացում).

Տարբերակն առկա է միայն այն էլեկտրոնային ծառայություն մատուցողների հարթակում, որոնք ծառայությունը մատուցելու համար անձի խիստ նույնականացում չեն պահանջում։

Այս տարբերակի պարագայում անհրաժեշտ կլինի տրամադրել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համար և գործող էլեկտրոնային փոստի հասցե, որի հավաստման համար փոստից ստացված կոդը անհրաժեշտ կլինի հավաքել մուտք գործելու համար: 

Վերը թվարկված տարբերակներից որևէ մեկով նույնականացման գործընթացն հաջողությամբ անցելուց հետո Դուք վերադառնում եք ծառայության մատուցման նախնական էջ՝ շարունակելու Ձեր գործողությունները, որտեղ ծառայություն մատուցողն արդեն ունի Ձեր տվյալները: 

Էլեկտրոնային ծառայություններ մատուցողների համար՝

         Էլեկտրոնային ծառայությունների մատուցման Ձեր հարթակներում խիստ նույնականացման հնարավորությունն ապահովելու համար այլևս անհրաժեշտություն չկա առանձին-առանձին ինտեգրելու լուծումները, պարզապես կպահանջվի ինտեգրում ազգային նույնականացման միասնական «Ես եմ» հարթակին, որը իր մեջ ներառում է անհատի խիստ նույնականացման բոլոր եղանակները և կոնտակտային տվյալների տրամադրմամբ մուտքի հնարավորությունը։

«Ես եմ» հարթակի գործարկման իրավական հիմքերն, ինչպես նաև պետական մարմինների կայքերում գործիքակազմի ինտեգրման պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ։

 

⬅ Վերադառնալ