Ինչպես ակտիվացնել նույնականացման քարտի հավաստագրերը
Ուշադրություն. Բոլոր այն քաղաքացիները, ովքեր նույնականացման քարտ ստացել են 2023 թվականի փետրվարի 15-ից, էլեկտրոնային ստորագրության և նույնականացման հավաստագրեր կարող են ձեռք բերել բջջային օպերատորներից, որոնց ցանկը կարող ենք տեսնել հետևյալ հղմամբ: |
Տես նաև տեսաուղեցույցը
ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտն օգտագործվում է.
- էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար
- նույնականացման համար (այդ թվում՝ ինտերնետային կայքերում)
Քարտը պարունակում է երկու հավաստագիր՝
- Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր
- Նույնականացման հավաստագիր
Անհրաժեշտ Է ակտիվացնել նույնականացման քարտի մեջ պարունակվող երկու հավաստագրերը:
Ակտիվացման համար անհրաժեշտ են.
- Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
- Նույնականացման քարտ ընթերցող սարք (ինչպես ձեռք բերել)
- CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)
Գործողությունների մանրամասն նկարագրություն.
Քայլ 1. Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:
Քայլ 2. Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը ընթերցող սարքի մեջ:
Տեղադրեք քարտը ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանըակտիվանա` կլորակները պետք է պտտվեն՝ սկզբում դեղին գույնի, ապա՝ կարմիր։
Քայլ 3. Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում։