Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> ԷԿԵՆԳ —> ԵԱՏՄ

 

ԷԿԵՆԳ-ը որպես ընդհանուր ենթակառուցվածքի՝

Հայաստանի պետական բաղադրիչի օպերատոր

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012թվականի փետրվարի 2-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է մասնակից երկրների շահերով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:

Մանրամասների համար՝

https://eec.eaeunion.org/hy/comission/about/

 

Միասնական տնտեսական տարածությանը և Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ինտեգրացված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմն է:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ստեղծված էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի` ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր ճանաչվել է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն:

Հիմք՝ ՀՀ կառավարության 20 փետրվարի 2014 թվականի N 217-Ա որոշում

https://www.arlis.am/documentview.aspx?docID=89040

 

Հանձնաժողովի գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն

 

⬅ Վերադառնալ