Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> Տվյալների շտեմարաններ

Կառավարության փոխգործելիության հարթակ

 

ՀՀ կառավարության 31 օգոստոսի 2015 թվականի N 1093-Ն որոշմամբ սահմանվել են պետական տեղեկատվական համակարգի ստեղծման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները, այդ թվում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից այդ համակարգերին միանալու համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների հետ կապված հարաբերությունները։

Նշված որոշմամբ  կառավարության փոխգործելիության հարթակի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում՝ համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի գործառույթները վերապահել են ԷԿԵՆԳ ՓԲԸ:

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ կարգավորվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով այդ մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և ներդրումային ֆոնդերին փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումը։

 

 

Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում

 

Հայաստանի կառավարությունը 2000-ականներից ի վեր սկսեց իրականացնել առաջին մի քանի նախաձեռնությունները Էլ-կառավարման ոլորտում: Մասնավորապես, պետական բյուջեի և միջազգային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք էլ լավ հիմք հանդիսացան կառավարման համակարգի արդիականացման համար:

Էլեկտրոնային փոխգործունակությունը և հաղորդակցությունը կառավարության և քաղաքացիների միջև արդեն իսկ իրականություն է: Քաղաքացիների, ձեռնարկությունների և կառավարության կապը ապահովելու համար ստեղծվել են մի շարք բարդ և ինտեգրված համակարգեր, որոնք ամփոփ ներկայացված են www.e-gov.am կայքում: Էլ-կառավարման համակարգերի զարգացման գործընթացը Հայաստանում իրականանում է շատ արագ` չնայած էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը բնակչության կողմից դեռևս համընթաց չէ:

Տեխնոլոգիական փոխգործելիության տեսանկյունից բոլոր պետական գործակալությունները միևնույն մակարդակում են` էլ-կառավարման և գործունակության տեսանկյունից: Այս իսկ պատաճառով էլ-կառավարման լիարժեք արդյունավետության և հետագա զարգացման համար, անհրաժեշտություն է ծագել մշակելու գործառնական (back-office) փոխգործունակություն և ապահովել ընդհանուր չափանիշներ՝ բոլոր պետական ծառայությունների համար:

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին այդ տվյալների բազաներում առկա տվյալները փոխանցվում են անհատույց, այլ դեպքերում ԷԿԵՆԳ ՓԲԸ, որպես համակարգի օպերատոր, իրավունք ունի սահմանել ծառայության վճար:Անձնական տվյալների փոխանցման համար ԷԿԵՆԳ ՓԲԸ-ին ներկայացվում է հայտ, որի բավարարումից հետո ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և հայտատուի միջև կնքվում է  համապատասխան պայմանագիր:

 

Իրավաբանական անձանց և ներդրումային ֆոնդերի համար

 

ՀՀ ռեզիդենտ ցանկացած իրավաբանական անձի կամ ներդրումային ֆոնդի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներին փոխկապակցումը կարող է կատարվել միայն այդ բազաներին միանալու մասին պատշաճ կերպով լրացված հայտն օպերատորին ներկայացվելու, վերջինիս կողմից հայտը բավարարվելու և հայտի բավարարումից հետո օպերատորի հետ պայմանագիր կնքվելու դեպքում՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված ընդհանուր պահանջների հիման վրա օպերատորի կողմից տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջները:

Ներբեռման համար

1849 որոշման հայտ

Պայմանագրի ձև

Գնացուցակ

⬅ Վերադառնալ