ԵսԵմ ID խիստ նույնականացման համար հասանելի են հետևյալ տարբերակները․
Բջջային նույնականացման քարտով մուտքի համար՝
- Նախ անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ՝ էլեկտրոնային պահոցով (չիպով) կամ առանց դրա։
- Բջջային օպերատորից ձեռք բերել uSIM քարտ, որի ակտիվացման համար հետևել ծառայություն մատուցողի ցուցումներին։
Բջջային նույնականացման օպերատորներն են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ և «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ, որը ծառայությունները մատուցում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ և «Յուքոմ» ՓԲԸ հետ համատեղ։
Նույնականացման քարտով մուտքի համար՝
(Ուշադրություն․ եթե նույնականացման քարտը ստացել եք 2023 թվականի փետրվարի 15-ից հետո, նույնականացման այս տարբերակը կիրառել չեք կարող։)
- Անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ՝ էլեկտրոնային պահոցով (չիպով), ինչպես նաև քարտի PIN և PUK կոդերը՝ տրամադրված նույնականացման քարտի հետ միասին՝ ծրարով։
- Ունենալ նույնականացման քարտ կարդացող սարք։ Մանրամանսները՝ հղումով։
- Համակարգչում տեղադրել CryptoCard Monitor ծրագիրը և ակտիվացնել նույնականացման քարտի մեջ առկա հավաստագրերը։ Ծրագիրը և ակտիվացման քայլերի մասին տեղեկատվությունը՝ հղումով։
Բջջային հավելվածով մուտքի համար՝
- Ներբեռնել հավելվածը․ այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
- Գրանցվել՝ հավելվածում անձը հաստատող տվյալներ ներկայացնելու և կենդանության ստուգում անցելու միջոցով կամ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ գրասենյակ այցելելով։
ԵսԵմ ID նույնականացման քայլերի մասին ներկայացված է «Ուղեցույց» բաժնում։