Վերսկսվել է նոր smart-քարտեր ընթերցող սարքերի վաճառքը
Համաշխարհային առաջատար HID Global ընկերության OMNIKEY 1021 մոդելի Smart Card Reader սարքը ավելի փոքրաչափ է և առավել արագագործ։ Այն նախատեսված է սովորական և դյուրակիր համակարգչների հետ աշխատելու համար։ Սարքը միանում է համակարգչի USB ինտերֆեյսի մուտքին և չի պահանջում լրացուցիչ ծրագրային ապահովում:
Սարքը նախատեսված է ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտի հետ աշխատելու համար և կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերը թվային ստորագրությամբ ստորագրելու, առցանց էլեկտրոնային ծառայություններից օգտվելու համար։