Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

xID սմարթֆոնի հավելվածով նույնականացում և ստորագրություն

xID-ն սմարթֆոնի միջոցով նույնականացման գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

  • Ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր,
  • Առցանց նույնականանալ հարթակներում։

Գործիքի միջոցով փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու և  հարթակներում խիստ նույնականացում անցելու համար անհրաժեշտություն չկա հավելյալ սարքավորումների/ ծրագրերի օգտագործման։

 

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար հետևյալ հղումներով՝

 

 

 

 

xID գրանցման համար տարբերակներն են՝

  • Հավելվածում անձը հաստատող տվյալներ ներկայացնելու և կենդանության ստուգում անցնելու միջոցով,
  • Օպերատորի գրասենյակ այցելելու միջոցով։

 

Գրանցման, ինչպես նաև գործիքի կիրառման վերաբերյալ հարցերի պատասխաններ ներկայացված են Հաճախ տրվող հարցեր բաժնում։

Հավելվածից օգտվելու գաղտնիության քաղաքականությունը հասանելի է Անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականություն բաժնում: 

 

xID գործիքի միջոցով ստորագրված փաստաթղթերը նույն իրավական նշանակությունն ունեն, ինչ ձեռագիր ստորագրվածը։

xID գործարկման իրավական հիմքերն ամրագրված են ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ։ 

⬅ Վերադառնալ